Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է Կարո Փայլանի հայցը
Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հայցը: Ինչպես գրում է «Ակօս» թերթը Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել: Հիշեցնենք, որ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսել էր Հայոց ցեղասպանությունից, ինչից հետո նրան զրկել էին 3 նիստերին մասնակցելու հնարավորությունից և խորհրդարանի նիստի արձանագրությունից հեռացրել էին Հայոց ցեղասպանության վերբերյալ հատվածը:
