Ռեյտինգային ընտրակարգը կարող է հանրության շրջանում լարվածություն առաջացնել.Կարեն Կարապետյան
Դեմ եմ ռեյտինգային ընտրակարգին և հիշեցրեց, որ նախագծի քննարկման ժամանակ էլ ասել է, որ դեմ է այս դրույթին.Խորհրդարանում ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը: Պատգամավորի կարծիքով` ռեյտինգային համակարգը կարող է լարվածություն մտցնել հանրության շրջանում: «Ժողովուրդը սոված վիճակում կարծես թե ՝ էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած, սաղին իրար դեմ ենք հանելու։ Հակասություններ լինելու են։ Մենք թողնելու ենք գնանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու»,- համոզմունք հայտնեց նա և հավելեց, որ որևէ մանդատ դրա արժեքը չունի: Կարապետյանը նկատեց, որ ինքը 5 անգամ ընտրվել է և իր մանդատն օգտագործել տարածքներին օգնելու համար:
