Այստեղ մսխված գումարներ են, ձախողված ծրագիր է.Արամ Մանուկյան
«ՀԱԿ-ը միշտ դեմ է բոլոր վարկային համաձայնագրերին՝ ՀՀ-ն չի կարողանում փակել իր պարտքերը, մինչդեռ դրանց ավելանում են նորերը:Եղած վարկերը նպատակային չեն եւ մսխվում են: Հյուսիս-Հարավ խայտառակ գործարքը ակնհայտ երեւում է, ու մեր պետական պարտքերի 25 տոկոսը տրանսպորտային ոլորտի պարտքեր են»,-ԱԺ-ում այսօր Ասիական զարգացման բանկի ու ՀՀ միջեւ ստորագրված 44 մլն եվրո արժեքով վարկային համաձայնագրի քննարկմանը ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է ՀՀ-Իրան երկաթուղու կառուցման պատմությանը, ապա նա հիշեցրեց.«Այս ծրագրի հետ առնչվում են մի շարք օֆշորային կազմակերպություններ:Այստեղ մսխված գումարներ են, ձախողված ծրագիր է: Ուղղակի եղել է քաղաքական պատվեր, գումարները դուրս են գրվել, ուղղակի կազմվել են այս թղթերը՝ արդեն իսկ քրեական հագուստով»:
