Արթուր Առաքելյանը հնչող քննադատությունների մասին
Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն անդրադարձավ «Հյուսիս-Հարավ» ծրագրի վերաբերյալ հնչող քննադատություններին: «Ասում են՝ այդ ծրագրի վրա մսխվել են միլիարդներ, սակայն ծախսվել է 70 միլիոն դոլար, կառուցվել է 35 կիլոմետր ճանապարհ, բոլոր համեմատությունները ցույց են տալիս, որ միջինացված ցուցանիշով մենք չենք ծախսել որևէ ավել դոլար, ինչը ծախսվում է համանման նախագծերի վրա տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս: Մոստերի հետ կապված էլ՝ վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների հաշվին է այն իրականացվել՝ մենք կարողացել ենք հնարավորություն ընձեռել կառուցել, վերակառուցել այդ ենթակառուցվածքները և համապատասխանեցնել առկա ճանապարհի ստանդարտներին»,- հայտարարեց նա:
