Ընդունեց ՃՈ տուգանքները ժամանակին չվճարելու տույժերը վերացնելու նախագիծը
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները սահմանված ժամկետներում չվճարելու համար նախատեսված տույժերի ինստիտուտը վերացնելու մասին օրենքի նախագիծը:Կողմ է քվեարկել 98 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել: Այսպիսով, առաջարկում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը:
