Արա Նազարյանը ԱԺ-ում երկու օրինագիծ ներկայացրեց
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ԱԺ-ում ՀՀ Կառավարությանն առաջարկեց Զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ:Արա Նազարյանը ներկայացրեց նաև Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացրեց՝ օրինագծի համաձայն՝ հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման գործընթացում հրամանատարների պարտականությունները:
