Պատգամավորները Վերահսկիչ պալատի նախագահ են ընտրում
Այսօր ժամը 12:30-13:30-ը ԱԺ-ում տեղի ունեցավ ՎՊ նախագահի փակ, գաղտնի ընտրությունները: Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է մեկ թեկնածու՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանը: Հիշեցնենք, որ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական էր տվել և այժմ ղեկավարում է «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբը: Արդյունքներն այսօր ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կհրապարակի քիչ ուշ:
