ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց սումգայիթյան զոհերի հիշատակը
ԱԺ նիստի սկզբում այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ 1988թ. փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է այսօր. «Սումգայիթյան դեպքերը ցույց տվեցին, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, եթե աշխարհը չի դատապարտել նախորդները»: Այնուհետև՝ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց սումգայիթյան եղեռնի, ազգային խտրականության զոհ դարձած հայերի հիշատակը:
