Անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները.Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է,որ Անտոնիո Գուտերեշն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրության սրումից, ինչպես նաեւ հորդորում է պահպանել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը եւ իրադրության հետագա էսկալացիայի կանխմանը:Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը «հորդորում է կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել հրադադարի վերաբերյալ համաձայնագրին, եւ անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված առարկայական բանակցությունները»,ասել է նա:
