Պատգամավորի թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում՝ քամուն տալով իրենց և բյուջեի ռեսուրսները
«Առավոտ»-ը գրել է. «Մոտալուտ ընտրությունների մասին մեր երկրում հուշում են ոչ միայն թեկնածուների նախընտրական պաստառները, նրանց մասին պատրաստված գովազդային հոլովակներն ու տնետուն բաժանվող բուկլետները, այլև՝ փողոցներում ջանասիրաբար կատարվող «մինի» ասֆալտապտումները: Անգամ առատ այս ձնհալի պայմաններում, որ մայթերով ու փողոցներով, կարելի է ասել, փոքրիկ գետակներ են հոսում, համայնքի ղեկավարները, պատգամավորի թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում, փոսալցումներ անում, սակայն ժամեր անց ջրերը մաքրում, այդ ասֆալտը տանում են՝ այդպիսով քամուն տալով թեկնածուների և նաև բյուջեի ռեսուրսները»:
