«Ով տարածել է այդ խնդիրը, նրան դատի կտայի». Գալուստ Սահակյան
Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե նրա հարսը հօգուտ իր ամուսնու քարոզչությամբ է զբաղվում, որի ձայնագրությունը հաստատվել է, ասաց. «Նախ, իմ հարսը բավականին բարեհոգի աղջիկ է … Եթե որոշակի բանի տեղ դնող լինեի, ով տարածել է այդ խնդիրը, նրան դատի կտայի»: Լրագրողներ դիտարկմանը, թե ստացվում է այնպես, որ նրա հարսը այլ քվեակողների գրանցման վայրը հորդում է փոխել և ամուսնու՝ Արման Սահակյանի ընտրատարածքում գրանցվել, ԱԺ փոխնախագահը հակադարձեց. «Իմ հարսը ուզենա էլ չի կարող բերել, ում բերի որևէ տեղ գրանցի: Նման խնդիրներ չկան: Ձայնագության մեջ ոչ մի անծանոթ բան չկա, առավել ևս զանգողը զանգահարել է իր աշխատանքի պահին և խնդիրներ է առաջադրել, թե որտեղ ընտրեն: Այդտեղ որևէ խնդիր չկա»
