«Իշխան Զաքարյանը ձեռքը թափ տվեց ու գնա՞ց, թե՞ կարող է ռակիրովկա լինի». Արամ Մանուկյան (Տեսանյութ)
ԱԺ քառօրյային այսօր ՎՊ նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ հասարակությունը 2 տարբերակ է քննարկում՝ Իշխան Զաքարյանին գործուղել են, կամ նա դեմարշ է արել իշխանություններին եւ մտել է քաղաքական պայքարի մեջ. «Կունենա՞ք քաղաքական կամք ու համարձակություն, որ մտնեք գազի, էլեկտրաէներգիայի համակարգ ու ասել, թե ինչ է այնտեղ կատարվում: Ըստ ձեզ՝ ինչ է տեղի ունենում ձեր համակարգում, Իշխան Զաքարյանը դեմա՞րշ է անում իշխանություններին՝ մտնելով քաղաքականություն, նա թողեց, ձեռքը թափ տվեց, գնա՞ց, թե՞ շախմատային տերմինով ասեմ, ռակիրովկա է լինում՝ փոխատեղում»: Իշխան Զաքարյանին վերաբերող հարցին Յոլյանը խուսափեց պատասխանել. «Իշխան Զաքարյանի հետ կապված հարցերը, խնդրում եմ, ուղղեք նրան»: Արամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Շախմատում դու քայլ չես կարող չանել, բայց եթե չեք պատասխանում, ձեր գործն է»:
