Մհեր Սեդրակյանը եթե մի բանի ձգտում է՝ հասնում է
Ես ոչ մեկից նեղացած չեմ, քաղաքականությունից էլ դուրս եմ եկել: Այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը:Լրագրողները հարցրել են՝ ճիշտ են այն լուրերը, որ իր եւ իր որդու նկատմամբ իշխանությունը ճնշումներ է գործադրել, երբ փորձել են լքել ՀՀԿ-ն եւ կանգնել Հովիկ Աբրահամյանի կողքին, որին ի պատասխան ասել է, որ ոչ, նմնա բան չի կարող լինել: Հարցին էլ, թե իր որդու համար պատգամավորի կարիերա էր ծրագրավորել, ինչը գուցե վերը նշվածի հետևանքով չիրականացավ, նշել է. «Ես չեմ ձգտել, ես եթե մի բանի ձգտում եմ՝ հասնում եմ: Իմ որդին պատգամավոր դառնալո՞վ պետք ա կարիերա ստեղծի կամ չստեղծի, ձեզ ոնց ա թվում, եթե դառնա պատգամավոր, փայլելո՞ւ ա իր կարիերան»:
