Ջերմաստիճանի ոչ մի դրական կանխատեսում չկա.Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնեց,որ առաջիկա հինգ օրերին ցուրտ հոսանքներ չկան, անընդհատ տաք օդի ներհոսք է լինելու: «Ջերմաստիճանի տաքացում չի նկատվում միայն Արարատյան դաշտավայրում, քանի որ տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում: Առաջիկա օրերին ևս Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանի ոչ մի դրական կանխատեսում չկա:Մյուս հատվածներում շատ տաք է, երեկ նույնիսկ Աշոցքում դրական ջերմաստիճան է գրանցվել»,-ասաց նա:
