ԵՄ խորհուրդն էլ հաստատեց Վրաստանի համար վիզայի չեղարկումը
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Facebook-ի իր էջում հայտնել է,որ Եվրամիության խորհուրդը էներգետիկայի եւ տրանսպորտի նախարարների մակարդակով փետրվարի 27-ին պաշտպանել է այցագրային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար:
«Եվրամիության խորհուրդը հաստատել է այն կարգավորման փոփոխումը, որը նախատեսում է անայցագիր ռեժիմի սահմանում Վրաստանի քաղաքացիների համար»,- գրել է Կվիրիկաշվիլին:
Սա վերջին փուլերից մեկն է Եվրամիության կողմից Շենգենյան գոտու երկրներ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմի գործարկման ճանապարհին:
