Ընտրություն, որը պատվի հարց է դառնալու

Տարիներ շարունակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան իր հայտնի ու անհայտ մեթոդներով մարզում իշխանության համար բարձր տոկոսներ է խփել:
Այսօր, երբ նա ձիու վրա չէ ու մի քիչ էլ նեղացած է իշխանություններից, անշուշտ, ինտրիգային ընտրություններ են սպասվում: Լիսկայի սուրբ տեղը դատարկ չթողնելու խոստում է տվել գործող մարզպետ Վահե Հակոբյանը, ով մտերիմների մոտ խոստովանել է, որ իր պատվի հարցն է լինելու այս ընտրություններում ստացած ձայների տոկոսը: Վայոց Ձոր և Սյունիքի մարզերից Կ ռեկտինգային ցուցակով առաջադրվել է նաեւ ինքը՝ մարզպետը: Հասկանալի է, որ ամբողջ Վայոց Ձորի տարածքի նկատմամբ Աշոտ Արսենյանի վերահսկողությունն է, նա է այս ընտրատարածքի ամենաուժեղ մրցակիցը, որի համար, անշուշտ, քվե ստանալը առանձնապես բարդ խնդիր չի լինելու: Սսակայն Սյունիքում իրավիճակը այնքան էլ միանշանակ չէ:
Ճիշտ է՝ Վահե Հհակոբյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից հայտնի է իր գործունեությամբ, մենք նախկինում բազմիցս գրել ենք, որ նրան անվանում են <<կագեբեշչնիկ>>, որովհետեւ այդպիսի սկզբունքներով էլ նա հարաբերվում է ենթակաների, մարզի բնակիչների եւ բնականաբար մրցակիցների հանդեպ: Նա նույնիսկ գործնական հարաբերություններում է կոնֆլիկտային եւ ենթականերին նայում է <<վերեւից>>, հետեւաբար քչերն են նրա համար ջանք գործադրելու: Վահե Հակոբյանը խորհրդարան անցնելու ցանկություն չունի, մի քանի տեղ ասել է այդ մասին, որ իր փոխարեն կգործուղվի մեկ ուրիշը, բայց ընտրությունների արդյունքներից է կախված լինելու մարզպետի պաշտոնում մնալ-չմնալու հարցը, այդ արդյունքներից է երեւալու մարզում ունեցած ազդեցությունն ու հեղինակությունը: Այս առումով արտաքուստ հանգիստ եւ ՀՀԿ-ին աջակցելու մասին հայտարարություններ անող Սուրիկ Խաչատրյանը ձեռքերը ծալած չի նստելու: Նա պետք է ցույց տա, որ իր հեռացումից հետո իշխանությունը կորցրել է մարզը:
Այս առումով ենթադրվում է, որ Խաչատրյանը քողարկված կաշխատի Հակոբյանի դեմ: Այնպես որ ընտրապայքարը հիմնականում իշխանության ներսում է լինում: Չնայած այս ընտրատարածքում ռեյտինգայինով առաջադրվում է նաեւ Սյունիքում հեղինակություն վայելող Սամվել Հարությունյանը՝ Գորիսի նախկին քաղաքապետ:
Նա այս ընտրություններին Ազատ դեմոկրատների ռեյտինգային ցուցակում է , Սուրիկ Խաչատրյանի երբեմնի ոխերիմ թշնամին հիմա հարթել է իր հարաբերությունները Խաչատրյանի հետ: Ելք դաշինքից էլ առաջադրվելու է Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, հասկանալի է, որ դաշինքում խարիզմատիկ թեկնածուների պակասն է Սարգսյանին հարազատ Արարատից տեղափոխել Վայոց Ձոր ու Սյունիք, սակայն Արամ Սարգսյանը տեղային ճանաչելիություն չունի ու հնարավոր է գրագետ քարոզչության դեպքում նրա առաջ լայն հնարավորություններ բացվեն: ՀՅԴ-ի կարկառուն թեկնածուն է նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, Ծառուկյան դաշինքում հայտնի թեկնածուների խնդիր չկա, այստեղ ռեյտինգայինով կառաջադրվեն Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգո Բագրատյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, պատգամավոր Մերուժան Սիմոնյանը եւ այլք: Մյուս ուժերից հայտնի թեկնածուներ կարծես թե չկան, կամ գուցե կան, բայց մեզ հայտնի չեն:
Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am