Պայմանագիրը խզել են Արցախի դրոշը բարձրացնելու համար
Խառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակիչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող արցախցի Վարդան Ասատրյանը մենամարտել էր ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ, որը հաղթելուց հետո ռինգ է դուրս բերել Արցախի դրոշը: Սակայն Figth Nights ընկերությունը դրանից հետո խզել է պայմանագիրը Վարդան Ասատրյանի հետ՝ պատճառաբանությամբ, որ նա բարձրացնելով Արցախի դրոշը խախտել է էթիկայի նորմերը:
