Սա վատ հաշվարկված որոշում էր. Լևոն Զուրաբյանը՝ Վիգեն Սարգսյանի ՀՀԿ ցուցակում հայտնվելու մասին
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց օրերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողության մասին, որը, ըստ նրա, կարող էր շատ լուրջ հետևանքներ ունենալ: Այնուհետև նա հարցադրում արեց, թե ինչու է ՀՀ պաշտպանության նախարարը հայտնվել ՀՀԿ ցուցակում: Ըստ նրա՝ դա ՀՀԿ-ի ամենահաջող որոշումը չէր: Նրա խոսքով՝ երբ կա լուրջ սպառնալիք ռազմական գործողությունների վերսկսման, ի՞նչ է անում պաշտպանության նախարարն ընտրական ցուցակում: «Սա վատ հաշվարկված որոշում էր և սա որևէ հեռանկար չունի», – նշեց նա:
