Մուլտիմիլիոնատիրոջ որդին 4 մարդու մահվան պատճառ է դարձել. (տեսանյութ)
Հունաստանում մուլտիմիլիոնատիրոջ որդին 4 մարդու մահվան պատճառ է դարձել: «Porsche» ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է ավտոկայանատեղիում կայանված «Honda Civic»-ին, ինչի հետևանքում զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա: Այս մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես նշվում է՝ ղեկին է եղել «Jumbo» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Ապոստոլոս Վակակիսի որդին՝ Յորգոսը, մեքենայում եղել է նաև վերջինիս ընկերը:
