«Կարեն Կարապետյանը կշարունակի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը». Աշոտյան
Խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն: Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Կարեն Կարապետյանը կշարունակի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը կառավարության մեջ՝ որպես վարչապետի թեկնածու՝ մեր հաղթանակից հետո: Սակայն անժմ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի տնրությունը և ընտրապայքարը պետք է լինի օրենսդրության սահմաններում», - նշել է Արմեն Աշոտյանը։
