«Ձեզ ա թվում, տենց բան չկա: Ո՞ր մեկդ ա տեսել: Մեր մոտ լարված բան չկա». Առաքել Մովսիսյան
Հարցին, թե ի՞նչ ծեծուջարդ է եղել ՀՀԿ-ականների միջև և արդյոք պայքարը թեժ է լինելո՞ւ, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասաց, որ ոչ մի բան էլ թեժ չի և իր տեղեկություններով նմաբ բան չկա:Ապա անդրադարձավ ընտրակաշառքերին՝ ասելով՝ այ ձեր ցավը տանեմ, ձեզ ինչ էլ ասեն, էդ եք գրելու։ Պնդմանը, թե լրատվամիջոցների հետ զրույցում Մուրադ Մուրադյանը չի հերքել այս տեղեկությունը և առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Արա Գրիգորյանը հաստատել է, որ ծեծուջարդ է եղել, Մովսիսյանը հակադարձեց. «Ձեզ ա թվում, տենց բան չկա: Ո՞ր մեկդ ա տեսել: Մեր մոտ լարված բան չկա»:
