Միացել են «Հաց բերողի» խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով Ազգային ժողովում ընթանում է ստորագրահավաք: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս պահին, բացի Էդմոն Մարուքյանից և իրենից, ստորագրահավաքին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից:
