Զարուհի Փոստանջյանն այլևս «Ժառանգություն» խմբակցության անդամ չէ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը իր դիմումի համաձայն դուրս է եկել խմբակցությունից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Փետրվարի 20-ին Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցության անդամակցության դադարեցման մասին:
