«Պայքարա, լինումա, բա ի՞նչ եք ուզում». Ալեքսանյանը ՀՀԿ-ականների միջև եղած բախումների մասին
Արարատի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների կողմնակիցների միջև բախում չի եղել։ Այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Ես Մուրադին հարցրել եմ, ասեց նման բան չկա: Լարված մթնոլորտ կարողա լինի, պայքարա, լինումա, բա ի՞նչ եք ուզում», - ասաց նա: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Արարատում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև եղել են բախումներ, որոնց միջամտել են նաև ոստիկանները։
