ՕԵԿ-ը միացավ «Հաց բերողին» ազատ արձակելու ստորագրահավաքին
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը միանում է պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու հետ կապված նախաձեռնած ստորագրահավաքին։ Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բեշարյանը։ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացել են «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։ «Նա 17 օր շարունակում է հացադուլը և, կարծես, դադարեցնելու մտադրություն չունի։ Մարուքյանը և ես պատրաստվում ենք հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ Արթուրին կալանքից ազատեն», - Facebook-յան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
