Իրավիճակը սկսում է դուրս գալ վերահսկողությունից. Լևոն Զուրաբյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ փառք հայտնեց Աստծուն, որ 2 օր առաջ հակառակորդը դիվերսիայի ժամանակ մենք զոհեր չունեցանք: Ըստ նրա՝ ռազմական գործողությունների էքսկալացիա է տեղի ունենում, ինչը հիշեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը. «Այս պատերազմը որոշակի ազդեցություն ունեցավ մեր իշխանությունների, քաղաքական վերնախավի վրա, սակայն նրանց մի մասը մտածում է, որ ամեն ինչ անցյալում է, ինչն այդպես չէ»: Լ. Զուրաբյանի խոսքով՝ իրավիճակը սկսում է դուրս գալ վերահսկողությունից:
