ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկվել է Լևոն Յոլյանի թեկնածությունը
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց,որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է և դադարեցվել է Իշխան Զաքարյանի լիազորությունները; «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լևոն Սուրենի Յոլյանին», - ասաց ԱԺ նախագահը:
