Հովիկ Աբրահամյանը զգուշացրել է Սերժ Սարգսյանին

Նույնիսկ Հանրապետականներն են նեղ զրույցներում խոստովանում, որ Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ կատարվածը ռեյտինգային ընտրակարգի «խերն» էր։ Երեկ գիշեր Մասիս քաղաքում բախվել են ՀՀԿ-ականներ Մուրադ Գրիգորյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցները։ Մուրադ Մուրադյանը մամուլի տեղեկություններով նեղսրտել է, որ Արայիկ Գրիգորյանի թիմակիցները իր տարածքում շտաբներ են բացել, երկու թիմերը փորձել են պարզաբանել հարցը, բայց ապարդյուն, գործը հասել է քաշքշոցի։ Մենք ավելի վաղ գրել ենք նման հեռանկարի, ՀՀԿ-ի ներսում հնարավոր բախման մասին, այն ժամանակ դեռ «առվակները» չէին կարկաչում, մայր գետերն էլ չէին սպառնում, երբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը զգուշացրել է Սերժ Սարգսյանին, որ վտանգավոր սխեմա է գծվել, ռեյտինգային ընտրակարգը տանելու է նրան, որ ՀՀԿ-ականներն իրար դեմ են դուրս գալու։ Բայց Սերժ Սարգսյանը հանգստացրել էր, ասելով, թե նախապես կզգուշացնի, որ ամեն մեկն իր տարածքում աշխատի, ինչպես եղել է 2012-ին մեծամասնական ընտրակարգի դեպքում։ Ներկայումս տեղեկություններ կան այդ մասին, որ Սերժ Սարգսյանը զգուշացրել է իրար չխանգարել թիմակիցներին, ամեն մեկը մնա իր տարածքի շրջանում, բայց կա ամբիցիաների հարց, եւ ի վերջո, ընտրական պայքարը ազարտի է գցում ՀՀԿ-ականներին, ամեն մեկը ուզում է ամենամեծ ծառայությունը ինքը մատուցի Սերժ Սարգսյանին ու խախտվում է ներքին պայմանավորվածությունները։ Մասիսի դեպքը առաջինն է, բայց վերջինը, հաստատ չի լինելու։ Լրատվական արտահոսքը բավական է հասկանալու համար, որ ամենուր նույն վիճակն է։ Ամենից խնդրահարույցը, բնականաբար, Արարատի մարզն է,դա պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի գործոնով, ՀՀԿ-ականների տեղը նեղացել է, որովհետեւ Աբրահամյան այնպիսի ազդեցություն ունի մարզում ու հատկապես Արտաշատում, որը չեզոքացնելը գրեթե անհնար է։ Այդուհանդերձ լավ վիճակում չէ նաեւ Լոռու մարզը։ Մենք գրել ենք, որ Կարեն Կարապետյանը որոշել է «կինոյի տղան» դառնալ ու մարզի ՀՀԿ-ին տրվելիք ձայները իրենով անել։ Այդ նպատակով Վանաձորում գործող Ֆորտունա հեռուստաալիքը դարձել է Կարապետյանի քարոզչամեքենան, 24 ժամյա ռեժիմով աշխատում է հանուն Կարապետյանի, ցուցադրում նրա եւ եղբոր կատարած բարեգործությունները, սերիալի պես ամեն օր նոր «հերոսություն» ցուցադրում։ Նա որոշել է ի չիք դարձնել Վահրամ Բաղդասարյանի շանսերը,որը նույնպես ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նույն տարածքում։ Արագածոտնի մարզում տիրող իրավիճակի մասին էլ ենք գրել։ Նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը ահաբեկում է եղբոր համար, Նաիրի Սահակյանը նշենք, որ ընդգրկված է ՀՀԿ ռեկտինգային ցուցակում։ Արագածոտնի ռեյտինգային ցուցակում են նաեւ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյան, Մնացական Մնացականյանը եւ այլք։ Կոտայքի մարզում էլ ֆլեշի Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի սանիկն է աննախադեպ ակտիվություն դրսեւորում։ Սամվել Սանամյանը հանրությանն առավել հայտնի է ընտրակեղծարարի իր իմիջով. ՏԻՄ ընտրություններին Հրազդանում նա անձամբ էր շրջում ընտրատարածքներում և կեղծիքների հրահանգներ տալիս` հօգուտ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Հիմա էլ նրան այդ դերակատարմամբ է Սերժ Սարգսյանը գործուղել Կոտայքի մարզ` առաջադրվելու ԱԺ պատգամավորի թեկնածու: Նա խոստացել է սեփական միջոցներով մարզում աննախադեպ ցոիցանիշ ապահովել։ Այս ընտրատարածքում է առաջադրվել Վարդան Այվազյանը, Արամ Հարությունյանը։ Լարվածություն կա բոլոր մարզերում, բավական է թերթել տարածքային ցուցակները, ցանկից ամեն ինչ պարզ կդառնա։ Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am