Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը կմիջնորդեն, որ «Հաց բերողին» կալանքից ազատեն
ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացել են «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։
«Նա 17 օր շարունակում է հացադուլը և, կարծես, դադարեցնելու մտադրություն չունի։ Մարուքյանը և ես պատրաստվում ենք հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ Արթուրին կալանքից ազատեն», - Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

