Ինչով կզբաղվի փոխնախագահի պաշտոնում.պատմում է Մեհրիբան Ալիևան
Interfax-ը հայտնում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, թե կզբաղվի երկրում սոցիալական խնդիրների լուծմամբ: «Իմ ցանկությունը սոցիալական խնդիրների լուծման վրա կենտրոնանալն է, բնակչության անապահով խավերի խնդիրների լուծումը: Իրեն Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին նշանակելը եղել է Ադրբեջանի նախագահի անձնական նախաձեռնությունը։ Իհարկե, հավանաբար, դեր է խաղացել այն, որ ես երկար տարիներ շարունակ ոչ միայն նախագահի կինն եմ, այլև նրա համախոհը»,- հայտարարել է Մեհրիբան Ալիևան։
