Մարտեր Դոնբասում,կան զոհեր
Հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությունը հայտնում է ,որ անցած օրերին Դոնբասում անջատողականները 62 անգամ կրակել են ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 2 ուկրաինացի զինվորական:Մարիուպոլի ուղղությամբ անջատողականները ականանետներից կրակ են բացել Վոդյանոյե, Մարյինկա, Շիրոկինո բնակավայրերի ուղղությամբ։ Դոնեցկի ուղղությամբ տանկերից կրակ է բացվել Բուտովկա հանքի ուղղությամբ, Ավդեևկայի, Կամենկայի ու Լուգանսկի ուղղությամբ՝ 120 և 82-միլիմետրանոց նռնականետներից ու հրազենային զինատեսակներից։
