«Ես ուժեղ մարդ եմ և պրովոկացիաների չեմ ենթարկվում»․ Բազմասեր Առաքելյան՝ ՀՅԴ-ականի գրառման մասին
Դաշնակցական Գեղամ Մանուկյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Արագածոտնի պարզում առաջադրված թեկնածու Բազմասեր Աառքելյանը Փարպի գյուղում գտնվող իր տուն է հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ «Ինչ ուզում՝ գրում են։ Ես ուժեղ մարդ եմ և պրովոկացիաների չեմ ենթարկովում»,-Hraparak.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Բազմասեր Առաքելյանը Գեղամ Մանուկյանի գրառմանը։ -Իսկ որևէ միջադեպ, առհասարակ, եղե՞լ է Ձեր և դաշնակցականների միջև։ -Ոչ մի ձևի վեճ, ես առաջին անգամ եմ լսում։ -Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Գեղամ Մանուկյանի գրառումը։ -Ես չգիտեմ՝ որտեղից են ինչ վերցնում, գրում։ Ես չեմ իջնում իրենց մակարդակին, ես կոռեկտի մեջ, իմ թիմով իմ ընտրությունները տանում եմ, թույլ չեմ տա, որ որևիցե մեկը իմ տարածքում ընտրությունների վրա բիծ թողնի։ Ես ուժեղ մարդ եմ, ուժեղներն էլ պրովոկացիաների չեն ենթարկվում։ Ես նման միջադեպից տեղյակ չեմ, իսկ թե ինքը որտեղից է վերցրել դա, թող ինքն էլ պատասխան տա։ -Իսկ խոսե՞լ եք Ձեր թիմակիցների հետ, գուցե նրա՞նք են ինչ-որ բան արել, որից Դուք տեղյակ չեք։ -Բացառում եմ։
