Թաղային հեղինակություններ, բժիշկներ, հրապարակախոսներ, խայտաբղետ ու խայտառակ պայքար

Մի քանի ընտրատարածքներում թեկնածուների ներկապնակն արդեն ներկայացրել ենք, կնեկայացնենք նաեւ Երեւանի թիվ 2 ընտրատարածքի պատկերը, այն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքները: Ընտրապայքարը դեռ չի մեկնարկել, բայց ՀՀԿ թեկնածուները գործի են անցել, ոմանք նաեւ հարկադրանքի են դիմում, օգտագործում պաշտոնական լծակները: ՀՀԿ-ի առանցքային ներկայացուցիչներն այստեղ քիչ չեն: Արտակ Սարգսյանը՝ Սաս-ի Արտակը այս տարածաշրջանում բավականին մեծ էլեկտորատ ունի, նախորդ ընտրություններին նա մշտապես բարձր արդյունքներ է արձանագրել: Ընտրապայքարի մեջ է մտել Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության պետը: Արդեւ տեւական ժամանակ է լուրեր են տարածվել, որ Սահակյանի որդին ագահաբար իրենով է անում ընտրատարածքը՝ <<էս սարն իմն է, էս ծառն իմն է, այստեղ իմ շտաբն է>>, տարածքի բնակիչները փաստում են, որ ամեն քայլափոխի կարելի է տեսնել թեկնածուի նախընտրական շտաները: Պայքարին է խառնել անգամ սեփական կնոջը, որը Երեւանի թիվ 38 մանկապարտեզի վարիչն է: Նա ողջ կոլեկտիվից պայանջել է ցուցակներ ներկայացնել առնվազն հինգ հոգու, որոնք պետք է ընտրեն իր ամուսնուն: Նա լրագրողի հետ զրույցում չէր էլ թաքցրել, որ ընտանիքով լծվել են ամուսնու ընտրարշավի գործին, այլ վայրի բնակիչներին բերում-գրանցում այս ընտրատարածքում:Այս առումով կանաչ ճանապարհ ունի նաեւ ոստիկանապետի հանրահայտ փեսա Արթուր Գեւորգյանը, նա այդ գործընթացը աներ-հայրիկի օգնությամբ իրականացնում է առավել անաղմուկ: Չնայած վերջին տարիներին Գեւորգյանը տարվա մեծ մասն ընտրանիքի հետ անցկացնում է ԱՄՆ-ում, այնտեղ ունեցավ նաեւ իր որդուն, ոի ենթադրվում էր , որ նա խնդիրներ կունենա պահանջվող չորս տարվա մշտական բնակության պահանջի առումով, սակայն պարզվում է, որ այս հարցն էլ խնդիր չէ ոստիկանապետի փեսայի համար: Դավիթաշենի թաղապետն էլ նրա զարմիկն է եւ արդեն տեղեկություններ կան, որ համայնքի բնակիչների շրջանում ուղղորդող աշխատանքներ են տարվում: Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը նույնպես ՀՀԼ-ի ռեյտինգային ցուցակում է, աղմկահարույց հրաժարականից հետո ըստ ամենայնի Մմովսիսյանին դրսեւորվելու շանս է տրվել: ԲՀԿ-ի թեկնածուների թիվը կրկնակի քիչ է, քան ՀՀԿ-ինը, նրանք ընդամենը չորսն են՝ ԱԺ պատգամավորներ Վահան Կարապետյան, Տիգրան Ուրիխանյան, Ավագանու անդամ Ռուբեն Կճոյան եւ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյան: Ամենամեծը վերջինիս շանսերն են, տարիներ առաջ Զոհրաբյանը անկուսակցական կարգավիճակում առաջադրվեց եւ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ դարձավ պատգամավոր, հետո խզվեց նրա եւ ՀՀԿ-ի հարաբերությունները, իսկ անցած ընտրությունների ժամանակ նա հանգրվանեց ԲՀԿ-ում: Զոհրաբյանը սերտ կապեր ունի թաղային հեղինակությունների հետ: Ելք դաշինքում թեկնածուները 14-ն, հանրահայտները հետեւյալներն են՝ Հայկ Կոնջորյան Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, Լենա Նազարյանը՝ ՔՊ անդամ եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, հատկապես վերջինը մեծ հարգանք է վայելում:ՕՐՈ դաշինքը ներկայացված է 10 թեկնածուով, միակ հայտնին Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է, դժվար է ասել, թե ինչ շանսեր ունի այս ընտրություններին Մարտիրոսյանը, քանզի նշված դաշինքի պատճառով կուսակցությունը հերթական տրոհմանը ենթարկվեց, այն լքեց Ժառանգության սիմվոլ Զարուհի Փոստանջյանը: Ազատ դեմքկրատների ցուցակում էլ 7 թեկնածու է ընդգրկված, թերեւս ամենահայտնին Արմեն Առաքելյանն է, որն այդ կուսակցության վարչության անդամ է: ՀՅԴ-ի թեկնածուների շարքում է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը, պատգամավոր Միքայել Մանուկյանը, Հայբուսակ համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, առողջապահության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Միրինջանյանը, Արաբկիրի թաղապեը Հովհաննես Վարդանյանը եւ այլն, իսկ ՀԱԿ-ում ամենաընդունելի գործիչներից մեկն է մրցելու, խոսքն Արամ Մանուկյանի մասին է,ցուցակում են նաեւ Զոյա Թադեւոսյանը, Արման Մուսինյանը, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: Անի Սահակյան

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am