Ովքե՞ր են Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով պայքարելու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս չի հրապարակել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված անձանց ցուցակները։ Ներկայցնում ենք տարբեր դաշինքների եւ կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնց առաջադրումների մասին արդեն հայտնի է։ Թիվ 9 ընտրատարածք, որն ընդգրկում է Լոռու մարզըю Իշխող ուժը՝ ՀՀԿ-ն այստեղ ունի մի քանի հայտնի անուններ, ինչպես Կարեն Կարապետյան, Վահրամ Բաղդասարյան, Արկադի Համբարձումյան։ Կարեն Կարապետյանը Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։ Չնայած թվով հինգ գումարումների խորհրդարանի պատգամավոր է, բայց երբեք աչքի չի ընկել օրինաստեղծ գործունեությամբ, ընդհակառակը՝ խորհրդարանի բացակայող պատգամավորներից է։ Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն է, խորհրդարանական գործունեությունը սկսել է դեռ 1990 թվականից, բայց խորհրդարանում  առավել ակնառու է դարձել խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Արկադի Համբարձումյան (Դերժավա) Հայտնի գործարար է, երեք գումարումների խորհրդարանի պատգամավոր է, բայց խորհրդարանում երբեք աչքի չի ընկել պատգամավորի գործունեությամբ, բացակայող եւ ուրիշների փոխարեն քվեարկող պատգամավորներից է։ Ի դեպ, մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ իր ընտանիքի կողմից ԵՊՀ հյուրերի տունը գնելու եւ այն հյուրանոց դարձնելու մտադրությունը։   Ազատ Դեմոկրատներ Վաղինակ Շուշանյան-Քաղաքացիական ակտիվիստ է, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Էլեկտրաէներգիայի դեմ պայքարից․ «Էլեկտրիկ Երեւան» շարժման դեմքերից էր։   Հայկական վերածնունդ կուսակցություն (նախկին ՕԵԿ) Արկադի Փելեշյան(Ակա)Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ՀՎԿ-ի քաղաքապետի թեկնածուն, Վանաձորում հայտնի կիսաքրեական հեղինակություն, որը հայտնի դարձավ նաեւ ընտրությունների ավարտից հետո Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելուց հետո։   «Ելք» դաշինք Անդրեյ Ղուկասյան -Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ, ՔՊ ցուցակով մասնակցել է Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, ցուցակի երկրորդ համարն էր։ Վանաձորում հայտնի ատամնաբույժ է։տ Էդմոն Մարուքյան-«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր, խորհրդարանում նախ ներկայացվել է որպես անկախ պատգամավոր՝ մեծամասնական ընտրություններում պարտության մատնելով Վիկտոր Դալլաքյանին, ապա հիմնել կուսակցություն։ Ելք դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարն է։ Ըստ Parliamentmonitoring.am կայքի ուսումնասիրության՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորն է։ Սուրեն Պապիկյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, վարչության փոխնախագահ, մասնագիտությամբ պատմաբան է։ Օսկանյան-Րաֆֆի Օհանյան դաշինք Վահան Ղույումչյան-«Համախմբում» կուսակցության անդամ, կուսակցության Վանաձորի տարածքային բաժնի ղեկավար, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Համախմբման» քաղաքապետի թեկնածու։Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանություն եւ սոցիոլոգիայի» ամբիոնի դասախոս։   ՀԱԿ-ՀԺԿ դաշինք Աշոտ Մանուկյան –ՀԱԿ անդամ, Վանաձորի ՀԱԿ-ի տարածքային կառույցի ղեկավար։ Սարգիս Թամազյան-ՀԱԿ վարչության անդամ։   Հայ հեղափոխական դաշնակություն Մարտուն Մաթեւոսյան-ՀՅԴ անդամ, 1999 թվականին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել, եղել է խմբակցության քարտուղարը։ Զոհրաբ Թորոսյան-ՀՅԴ անդամ «Ծառուկյան» դաշինքի եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածուներին պարզել չհաջողվեց։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am