Նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ գլխավոր գրասենյակում այսօր տեղի է ունեցել տարածքային թեկնածուների և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպում: ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ են քննարկել հանդիպմանը և արդյոք անդրադարձ կատարվել է Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների միջև գրանցված միջադեպին, պատասխանեց, որ որպես այդպիսին հատուկ անդրադարձ չի կատարվել: «Ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն»:
