Մասիսում միջադեպ չի եղել, երիտասարդներն իրար հետ խոսել են և վերջ. Արայիկ Գրիգորյան (տեսանյութ)
Մասիսում միջադեպ չի եղել, որ անդրադարձ լինի: Այս մասին այսօր ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և տարածքային թեկնածուների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Արարատի մարզի Մասիս քաղաքում տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Արայիկ Գրիգորյանը: «Ախր միջադեպ է եղել, որ անդրադարձ լինի, միջադեպ չի եղել ընդհանրապես: Երիտասարդներն իրար հետ խոսել են և վերջ»,-ասաց Գրիգորյանը: Առավել մանրամասն tert.am-ի տեսանյութում:
