Հայաստանում այլևս մարտահրավերներ չկան, Հայաստանում արդեն մարտահրավերները անցել են սպառնալիքի աստիճանի
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովի բացմանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք սկսում են իրենց պայքարի արշավը: Արմեն Մարտիոսյանը նշեց, որ այն ստեղծվել է երեք պրոֆեսիոնալ պետական գործիչների կողմից, որոնք կարողացան միավորել իրենց եռանդը, կամքը և գիտելիքները: «Հայաստանում այլևս մարտահրավերներ չկան, Հայաստանում արդեն մարտահրավերները հացել են սպառնալիքի աստիճանի: «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն այն դաշինքն է, որը ոչ միայն ցանկանում է, ոչ միայն կարող է, այլ ունի ամենակարևոր պայմանը` ունի այդ կամքը», - ասաց նա:
