ՕՐՕ-ի կարգախոսը
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՕՐՕ դաշինքը որակեց «աշխարհում եզակի դաշինք»:Նման հայտարարություն արեց Արմեն Մրտիրոսյանը և հավելեց.«Հայաստանում մարտահրավերները հասել են սպառնալիքի մակարդակի և դա է պատճառը, որ կայացավ այս բացառիկ համախմբումը: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ոչ միայն կարող է, այլ նաև ունի անհրաժեշտ կամքը՝ երկրում ծառացած հիմնախնդիրների լուծման համար»: Նա ընթերցեց նաև երեք կուսակցությունների կողմից ստորագրված դաշինքյան համաձայնագիրը, որին միացել են նաև ՀԿ-ներ ու մի քանի այլ կուսակցություններ, որոնց թվում՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը: Ժառանգություն-համախմբում-հաղթանակ կարգախոսով՝ վերը նշված կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պատրաստ են խորհրդարանական ընտրություններին:
