Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են. Սեյրան Օհանյան
«Մենք ապրում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական զարգացումների փուլում, և հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը՝ ինձ համար հարցերի հարցը Արցախի անվտանգությունն է:Բաց ու առանց երկմտելու պատասխանելու է իրեն ուղղված բոլոր հարցերին։Ինչո՞ւ անկուսակցական պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն, պատասխանը հստակ է, իմ որոշման հիմքում այն խորը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, հասարակական-բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են։ Սա շրջադարձային պահ է բոլորիս համար, բոլորս պետք է գիտակցենք իրավիճակի լրջությունը և համատեղ ջանքերով փոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը կամ կկանգնենք իրական աղետների առաջ», - այս մասին ՕՐՕ դաշինքի համաժողովին հայտարարեց դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը։ Նա քաղաքական ուժերին կոչ արեց նախընտրական շրջանում քննարկումները տանել անվտանգության տեսանկյունից, հասարակությանը չմղել պոպուլիզի և անհիմն խոստումների թակարդը։ Օհանյանն անձամբ պաշտոնակռիվ երբեք չի արել. «Չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել են բազմաթիվ տարբեր պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ։ Իմ կյանքի ամենաբարձր և պատվաբեր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծի խրամատում մարտնչելն էր զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին», - նշեց Սեյրան Օհանյանը։
