Տապասիայի դերակատարուհին հայկական հաղորդման մեջ նկարահանվելու համար 48 հազար դոլար է ուզել
Հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանն իր «Տնից հեռու» հեռու հաղորդման համար հաճախ է նկարահանումներ անում Հնդկաստանում, ինչպես նաեւ տուրիստական ճանապարհորդություններ է իրականցնում դեպի այդ երկիր: Վերջերս նա որոշել է իր հաղորդման շրջանակներում հարցազրույց վերցնել «Մերժվածը» սերալում Տապասիային մարմնավորող Ռեշամի Դեսայիից: Վերջինս 30 րոպե նկարահանման համար 48 հազար դոլար է պահանջել: Armtimes.com-ի հետ զրույցում հաղորդավարը մանրամասներ պատմեց տեղի ունեցածի վերաբերյալ: «Ցավոք, սերիալը, որում նկարահանվում է այդ դերասանուհին չեմ դիտում, ծանոթ չեմ նրա գործունեությանը, սակայն տեղյակ եմ, որ այսօր բավական հայտնի է Հայաստանում: Կապնվեցի ընկերներիս հետ, որոնք ուղիղ կապ ունեն Բոլիվուդի հետ, եւ պատմեցի ցանկությանս մասին: Հետո տեղեկացա, որ նրա կես ժամվա աշխատանքն արժե 48 հազար դոլար»,- ասաց նա: Մանրամասները ՝ armtimes.com-ում:
