Բուժվող հիվանդի հերթական մահվան դեպքը. հարազատները մեղադրում են «Նորք-Մարաշ»-ի բժիշկներին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս մահացել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը, ինչի համար հարազատները մեղադրում են բուժանձնակազմին։ Տուժածի քույրը հաղորդում է ներկայացրել, որ «Նորք-Մարաշ» Բ/Կ բուժանձնակազմի աշխատակիցները իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որի հետևանքով իր եղբայրը մահացել է։ Քննություն է սկսվել։
