Ուժ, թե՞ գաղափար, ով ինչ «զենք» ունի

Ռեյտինգային ընտրակարգը կատաղի մրցապայքար է ենթադրում, որի ժամանակ թիմի ֆավորիտները պայքարելու են նախ իրար դեմ, որպեսզի ցույց տան, որ տվյալ տարածքում հենց իրենք են <<ասողը>>, հետո միայն թիմակիցների դեմ:Բնականաբար կատաղի պայքարը ՀՀԿ-ականների մեջ է, այս առումով Երեւանի թիվ 1 ընտրատարածքը առաջատարներից է: Արդեն մի քանի շաբաթ է այս ընտրատարածքի թրիլլերներ հիշեցնող մրցապայքարի մասին լուրեր  են սպրդվում:Երեւանի Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքն է սա: Ֆավորիտները երկուսն են՝ Ռոբերտ Սարգսյանը՝  Ազգային ժողովի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, առաջադրվել է նաեւ նախկինպատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը, որը նաեւ ԵԿՄ վարչության անդամ է, Նոր Նորքի թաղապետի եղբայրը: Սակայն վերջինիս ակտիվության նշաններ ցույց չի տվել, վերոնշյալ երկու թեկնածուն պայքարը տեղափոխել են մինչեւ անգամ գողական դաշտ, խառնվել են տարածքի թաղային հեղինակությունները, մամուլը գրեց, թե հանրահայտ Տույն է ապտակել Միհրան Պողոսյանին: Հասկանալի է, որ այստեղ պայքարն ավելի շատ ոչ թե Ռոբերտ Սահակյանի դեմ է, այլ նրա հովանավոր, փեսա Տարոն Մարգարյանի, որի համար եւս Սարգսյանի բացարձակ հաղթանակը սկզբունքային է: Ավելի վաղ մենք գրել էինք, որ Պողոսյանն էլ իր հերթին խորհրդարան անցնելու ցանկություն չունի, նեղ շրջապատում հայտարարել է, որ ընտրություններից հետո այլ պաշտոնի է անցնելու, թե ինչ պաշտոնի, կպարզվի ապագայում։ Սակայն մեր տեղեկություններով Պողոսյանի «կոտորածը» հստակ նպատակ է հետապնդում,նա Գագիկ Բեգլարյանի «քիփն» է եւ խորհրդարանի ընտրությունները երկուսով իբրեւ նախերգանք են դիտարկում քաղաքապետի ընտրություններին, որը տեղի կունենա այս տարվա մայիսին։Գագիկ Բեգլարյանը դեռեւս հույս ունի, որ կստանա իր երազած պաշտոնը: ՀՀԿ-ականներից ոչ պակաս ռեսուրսակիր թեկնածույով է խաղի մեջ մտել դաշնակցությունը, ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լլոքյանն է առաջադրվելու, Լոքյանների ու հատկապես կրտսեր Լոքյանի բիզնեսների մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել: Դավիթ Լոքյանը Քարվաճառում ՀԷԿ ունի, Սերգեյ Լոքյանը, «Այուդի-Լոս» և «Սևադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է։ ՀՅԴ ցուցակում են նաեւ նախկին պատգամավորներ Արտյուշա Շահբազյանը, Ռուզաննա Առաքելյանը եեւ այլ անուններ: Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի ցուցակը թեեւ բազմամարդ է՝ 13 անուն, բայց ոչ ներկայացուցչական: Հայտնի անուններից են պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւ ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը:Ծառուկյան դաշինքն էլ նախանձելի վիճակում չէ թեկնածուների առումով , ԲՀԿ-ի ամենաուժեղ թեկնածուն  նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանն է, որին Նաիրա Զոհրաբյանը հեռացրել էր ԲՀԿ-ից , առաջադրվել են նաեւ տարածքային կառույցի ղեկավարը եւ այլ ԲՀԿ-ականներ:Օհանյան-Րաֆֆի Օօսկանյան դաշինքի աչքի ընկնող թեկնածուներից են պատգամավոր Հայկ Խաչատրյանը, նա վերջերս ԲՀԿ-ից տեղափոխվեց համագումար,ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Այդուհանդերձ ռեսուրսակիրներին գաղափարական այլընտրանք էլ է ներկայացվելու՝ ի դեմք Ազատ դեմոկրատներ կուսակցության եւ Ելք ու ՀԱԿ-ՀԺԿ  դաշինքի: Այս ընտրատարածքում են առաջադրվելու Ստյոպա Սաֆարյանը, Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ՀԱԿ-ից, Վլադիմիր Կարապետյանը, Մանե Թանդիլյանը՝ Լուսավոր Հայաստան Կուսակցությունից, «Զարուհի Բաթոյանը՝‐ՔՊԿ, Հույսի կամուրջ ՀԿ ծրագրի համակարգող: Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերին մենք ականատեսը եղանք Ստյոպա Սաֆարյանի ու Ռոբերտ Սարգսյանի անհավասար մրցապայքարին, որի ժամանակ Սաֆարյանն այդուհանդերձ փայլեց իր կազմակերպված ու գաղափարական պայքարով, բայց ի վերջո հաղթեց իշխանության ռեսուրսը: Այդ  ընտրատարածքում կայացան ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ, որոնց  անհրաժեշտություն էր առաջացել այն պատճառով, որ դեռեւս նույն տարվա մայիսի 6-ին կայացած խորհրադարանական ընտրությունների ժամանակ պատգամավոր դարձած Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց, քանի որ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծելով սպանել էին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին։ Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am