ԿԲ-ն հոռետես է․ կանխատեսվում է առավելագույնը 3,2%-ի տնտեսական աճ
Երեկ ԿԲ‐ի կողմից հրապարակված «Գնաճի հաշվետվություն» պարբերական զեկույցում Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի տնտեսական աճը կկազմի 2.2‐ից 3.2 տոկոս: Այսինքն առավելագույնը՝ 3.2 տոկոս, ինչն էլ դրված է ՀՀ բյուջեի հիմքում: Մինչդեռ վերը նշված նախարարները նախօրեին հայտարարում էին, թե աճը կլինի ավելի բարձր, քան նախատեսված է պետբյուջեով: Թե կանխատեսումներից որը կիրականանա, պարզ կդառնա տարեվերջին, սակայն նշենք, որ այս տարի սահմանափակվել են պարտք ներգրավելու հնարավորությունները, իսկ տնտեսական աճը խթանող այն քայլերը, որ իրականացնում է ԿԲ‐ն, արդեն սպառել են իրենց: Տնտեսական աճի ապահովման միակ ռեսուրսը մեծածավալ ներդրումների ներգրավումն է, ինչի ակնարկները այս պահին չեն երեւում: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
