Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է շփման գծում կորուստների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ղարաբաղյան շփման գծում փետրվարի 25-ին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ` հայտնելով կորուստների մասին: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը: «Ռազմական բախման հետևանքով մեր զինված ուժերը կորուստներ են կրել», ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ` չհստակեցնելով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00ի և 04:00ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
