Ով ում աչքը կհանի տիտանների պայքարում

Մալաթիա Սեբաստիա  եւ Շենգավիթ համայնքներն ընդգրկող երրորդ ընտրատարածքում հիրավի տիտանների պայքար է սպասում։ Հայաստանի ամենաարտոնյալ օլիգարխներից Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի Սամոյի տեր ու տնօրինության տակ գտնվող Մալաթիայում  հեղինակություն ունեցող ու զանգվածներին ծանոթ ընդդիմադիրներ են առաջադրվել։ Սամվել Ալեքսանյանի ընտրանեկան արշավը վստահաբար առանց անարգել չի անցնի։ Ընտանեկան, քանզի նույն ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Ալեքսանյանի փեսա, պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ով Լֆիկի հակապատկերն է, ԱԺ ամենապատրաստված պատգամավորներից մեկը, որն իր վարքագծով ու բառ ու բանով Ալեքսանյանի հակապատկերն է։ Այդուհանդերձ, վերջինիս վարկաբեկված համբավը ստվերելու է նաեւ Կորյուն Նահապետյանի շանսերը, ավելի ճիշտ նրանք նույնացվելու են, դիտարկվելու միեւնույն հարթության մեջ։ Թեեւ մեծ հաշվով իշխանական թեկնածուների դեպքում քվե կորզելու հարցում ոչ թե հեղինակության ֆակտորն է աշխատելու,այլ ռեսուրսներն ու թաղային հեղինակությունները։ Այդ ամենով հանդերձ այս ընտրությունները այլ են լինելու նաեւ իշխանության , այս ընտրատարածում Սամվել Ալեքսանյանի համարմ նրան չի փրկի Հեղինե Բիշարյանի հետ ախպերությունը, քանզի ՕԵԿ էգ առյուծը գրեթե տղամարդու խոսք է տվել, որ իր ձեռքերով կհանի բոլոր նրանց աչքերը, ովքեր իրենց թանին կասեն՝ թթու է։ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի ֆավորիտ թեկնածուն Ալեքսանյանի ոսկորները կծեծի, նույն տարածքում ռեյտինգայինով առաջադրված անհայտ կուսակիցներն էլ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի գլխավորությամ կքերթեն կածիները՝ հետեւելով կուսակցապետի հորդորին։ Ծառուկյան դաշինքը որքան էլ ուշագրավ է ներկայանում երեք թեկնածուով, ամենաճանաչվածը  ԲՀԿ-ական Հարություն Կարագյոզյանն է, ԱԺ կոճակ սեղմողներից մեկը, որի ձայնը  չորս տարվա ընթացքում չի զգացվել։ Մյուս երկուսը անհայտ անուններ են։ ՕՐՕ դաշինքի ութ հոգանոց ցուցակում եւս մեկ հայտնի անուն չկա։Ելք-ում, պայքարի են նետվում երիտասարդներըմ որոնք կարճ ժամանակում ճանաչելի են դարձել եւ ընկալելի հանրության կողմից՝ Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, ինչպես նաեւ Համբարձում Համբարձումյանը։ ՀԱԿ-ից Լեդի Հակոբը՝ Հակոբյան կպայքարի ոխերիմ հակառակորդ Լֆիկ Սամոյի հետ, նրանց քավորսանիկական հարաբերությունները հաճախակի են վայրիվերումներ ապրում, հիմա նրանց դաժան մրցակցություն է սպասվում։ Իսկ Անահիտ Բախշյանը, որն առաջադրվելու է Ազատ դեմոկրատներ կուսակցության կողմից, դառնալու է բոլորի ահուսարսափը։ Սիրված ու հանրության կողմից ընդունված Բախշյանը կդառնա այլընտրանք թե իշխանությանը, թե ընդդիմություն հռչակվածներին: Անի Սահակյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am