«Համախմբում»-ում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում. ովքեր են պատրաստվում լքել կուսակցությունը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Համախմբում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում։ Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության շարքերը պատրաստվում են լքել zham.am-ի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ու topnews.am-ի խմբագիր Գեղամ Նազարյանը։ Նրանք համարվում են Վահե Հովհաննիսյանի մտերիմ և գաղափարակից ընկերները։ Մեր տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքում համարվում է պարտված։ Նույն կացության մեջ է նաև Սեյրան Օհանյանը, որին իշխանական հարձակումներից հետո պաշտպանության տակ է առել անձամբ Սամվել Բաբայանը։ Նշենք, որ այսօր կայանալու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը, որի ժամանակ մի շարք հարցեր պետք է պարզվեն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
