Քրոջ որդուն ոստիկանների ձեռքն է տվել
Արդեն հայտնի է, որ փետրվարի 23-ին Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի եւ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջեւ բախումներ են եղել: Վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են նրա թեկնածությունը։ Մեր տեղեկություններով Գրիգորյանների թիմակիցները ահազանգել են ոստիկանություն, սա շատ զարմանալի է, որովհետեւ Մուրադյանի կինը եւ Գրիգորյան եղբայրները զարմիկներ են՝ մորաքրոջ երեխաներ։ Այս առիթով Մասիսում բոլորը զարմացած են, թե ինչպես կարող էր եղբայրը քրոջ որդու դեմ ոստիկաններ բերել։ Իհարկե, օրենքը ամեն ինչից բարձր է, բայց հայ իրականությունում այլ հարաբերություններ էլ կան։
