Կարո Եղնուկյանի կալանքը կմնա անփոփոխ
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպանի բողոքը՝ կալանքի վերաբերյալ մերժվեց և նա կշարունակի մնալ կալանքի տակ: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ դուք պետք է գնաք եւ գաք միջնորդությունը մերժելով: Կխնդրեմ՝ ամոթ չգոռաք, որովհետեւ ամոթի բան չկա: Ես կխնդրեմ՝ բրավո ասեք եւ ծափահարեք, որովհետեւ այս դատավորը 150 տոկոսով պետք է մերժի»,- ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, ասել է Կարո Եղնուկյանը:
