Արաբկիրում թիրախավորվել է Արտակ Սարգսյանը, Աջափնյակում՝ Արման Սահակյանը, Դավթաշենում՝ Արթուր Գևորգյանը
«Ընտրություն կատարելիս քաղաքացին ուշադրություն պետք է դարձնի կուսակցությանը՝ արդյոք այդ ուժին ուզո՞ւմ է տեսնել քաղաքականության մեջ, թե՞ ոչ: Ընտրացուցակները ոչ միայն տարածքային են, այլև թաղային:Արաբկիրում թիրախավորվել է Արտակ Սարգսյանը, Աջափնյակում՝ Արման Սահակյանը, Դավթաշենում՝ Արթուր Գևորգյանը : Արման Սահակյանին զուգահեռ Աջափնյակում կա ևս մեկ ՀՀԿ-ական թեկնածու, որը ևս ձայներ է ապահովելու «Հանրապետականի» համար: Դուրս է գալիս, որ մարդիկ նույնիսկ իրենց թաղի ձայներն ապահովելու համար մտել են խաղի մեջ»,- հորդորեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը :
