Հաց բերողի հացադուլը շարունակվում է․ պաշտպանն ահազանգում է
Արթուր Սարգսյանը, որն առավել հայտնի է Հաց բերող անունով, շարունակում է հացադուլը: Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։ «Հացադուլը շարունակվում է, եւ բնականաբար իր վիճակն ավելի է սրվում ու վատանում»,-ասաց պաշտպանը։ Մեր հարցին, թե արդյոք վերջինս իր հացադուլին համապատասխան սենյակո՞ւմ է պահվում, պաշտպանն ասաց․ «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում հիվանդասենյակում է, բայց առհասարակ իր վիճակի հետ կալանք կրումն անհամատեղելի է»։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը փետրվարի 9-ին ձերբակալվել է․ Սարգսյանը ազատ էր արձակվել՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով, սակայն հիվանդության հանգամանքը չխանգարեց նրան ձերբակալելու հարցում։ Ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի բողոքի ակցիաներ են իրականացվել քաղաքացիների կողմից: Նշենք նաեւ, որ Սասնա ծուռ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) հացադուլ է սկսել։ Սեդա Ղուկասյան
